«Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն կարող է կարիերան շարունակել «Լիոնում», հայտնում է Il Mattino-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա մեքսիկացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Նապոլիից»։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ «Լիոնը» պատրաստ է Լոսանոյի համար առաջարկել մոտ 20 միլիոն եվրո։
Լոսանոն նեապոլցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: