Հայտնի են դարձել, թե ինչ պայմաններով Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» երբեք չի փակել Մբապեի թիմ հնարավոր տեղափոխության դուռը, սակայն, որպեսզի տրանսֆերը կայանա, հարձակվողը պետք է կրճատի աշխատավարձը և համաձայնի չխաղալ հարձակման ձախ եզրում, որում խաղում է մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի ակտիվացրել 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավտոմատ երկարաձգման տարբերակը, ինչը հարձակվողին թույլ կտա 2024 թվականի հունիսին ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ։
Նախորդ ամառ հարձակվողին կապում էին Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ: