«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին ասել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լավագույն մարզիչն է:
«Չեմ կարող մոռանալ, որ երբ ես ժամանեցի Անգլիա, Պեպը զանգահարեց ինձ։ Նա ինձ շատ է օգնել կարիերայիս սկզբնական փուլում: Նա շատ լավ էր ինձ հետ: Ես չեմ կարող բացատրել այդ երեւույթը։ Իմ կարծիքով, նա լավագույն մարզիչն է ոչ միայն Պրեմիեր լիգայի, այլեւ ընդհանարպես ֆուտբոլում՝ վերջին 30 տարվա ընթացքում։ Սա իմ կարծիքն է, բայց կարծում եմ, որ շատերը նույն կերպ են մտածում, ինչ ես»,-մարզչի խոսքերն է մեջբերում lequipe.fr-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեպը գովեստի խոսքեր էր ասել դե Զերբիի հասցեին՝ իտալացուն անվանելով «Բրայթոնի» վերջին 20 տարվա լավագույն մարզիչ: