Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը համաձայնել է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը»։
Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, 44-ամյա մասնագետի գործակալը հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ Սլոտը պատրաստ է ամռանը գլխավորել լոնդոնյան թիմը: Սլոտի հետ պայմանագիր կնքելու համար «Տոտենհեմը» պետք է «Ֆեյենորդին» վճարի 7 միլիոն եվրո փոխհատուցում։
Սլոտը մարզում է «Ֆեյենորդը» 2021 թվականի ամռանից։ Ակումբի հետ Առնեն դարձել է Նիդեռլանդների չեմպիոն 2022/23 մրցաշրջանում, իսկ 2022 թվականին թիմին հասցրել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են «Ռոմային»։
«Տոտենհեմը» մրցաշրջանը սկսեց Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, ով հեռացվեց 2023 թվականի մարտին։ Թիմը ժամանակավորապես ղեկավարում է Ռայան Մեյսոնը։