«Ռեալի» միանգամից 10 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել ընթացիկ մրցաշրջանի նախապատրաստական փուլի մեկնարկից ի վեր։
Միջին հաշվով ամեն հինգ օրվա ընթացքում շարքից դուրս մնաց մեկ ֆուտբոլիստ։ Նախամրցաշրջանային առաջին մարզումից ի վեր վնասվածքներ են ստացել Մարկո Ասենսիոն, Ֆերլան Մենդին, Տիբո Կուրտուան, Էդեն Ազարը, Խամես Ռոդրիգեսը, Ռոդրիգո Գոեսը, Բրայիմ Դիասը (երկու անգամ), Իսկոն, Լուկա Յովիչը և Էդեր Միլիտաոն:
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալում» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պահանջով փոխվել է ֆիզիկական պատրաստվածության մասնագետը: