Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» Լևերկուզենում ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ: Խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում մրցում են «Սևիլյան» ու «Յուվենտուսը»: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի և թիմերը պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում: Առաջին խաղում նույնպես թիմերը փոխանակել էին մեկական գնդակ:
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 31-ին: