«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բայերի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք իսկապես ցանկանում ենք երկրպագուների համար հաղթել այս կիսաեզրափակիչում: Նրանք անհավանական են և արժանի են նշելու: Բայց մենք պետք է անթերի խաղանք եզրափակիչ դուրս գալու համար։ Ես չեմ մտածում անցյալի մասին։ Ես չեմ հիշում իմ անցյալ եզրափակիչները։ Ես մտածում եմ միայն ներկայի մասին։
Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի հանդիպումը։ Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, բայց չգիտեմ՝ լրացուցիչ ժամանակ կլինի, թե 11 մետրանոցներ: Մեզ համար ոչինչ երաշխավորված չէ։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Լևերկուզենում այսօր՝ մայիսի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: