«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռոմայի» հետ սպասվող պատասխան խաղի մասին։
«Սա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է։ Ամբողջ ակումբն անհամբեր սպասում է դրան։ Մենք խաղադաշտում կունենանք տասնմեկ խաղացող, որոնք լավ պատրաստված են։ Մեր թիմը կտա իր ողջ ուժը եզրափակիչ դուրս գալու համար»,- Վիրցի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Լևերկուզենում այսօր՝ մայիսի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: