«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Շատ բարդ խաղ էր, բայց մենք ուրախ ենք հաղթելու համար։ Տնային մարզադաշտ, հիանալի երկրպագուներ… մենք սպասում էինք, որ դժվար է լինելու և սպասում ենք, որ հաջորդ շաբաթ դժվար կլինի: Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես այսօր խաղացինք։ Գոլեր խփելը միշտ հաճելի է, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ օգնեմ իմ թիմին հաղթել: Ես պարզապես ցանկանում եմ հաղթել և դուրս գալ եզրափակիչ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։