«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին բացատրել է, թե ինչու է փոխարինում խնդրել «Սևիլիայի» դեմ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (1:1).
«Ես փոխարինում խնդրեցի, քանի որ գնդակի հետ շփվելիս մկանային անհարմարություն էի զգում: Իրավիճակը չսրելու համար թույլտվություն խնդրեցի հեռանալ խաղադաշտից։ Ի վերջո ամեն ինչ հիանալի ստացվեց, քանի որ Գատտին հավասարեցրեց հաշիվը։ Սեւիլիայում բարդ ու շատ լարված հանդիպում է սպասվում բարդ մրցակցի դեմ։ Մենք կպայքարենք Բուդապեշտ մեկնելու համար»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կանցկացվի մայիսի 18-ին Սեւիլիայում։