«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Պետք է տղաներին արժանին մատուցել: Նրանք ունեն կամք, ցանկություն, մարտական որակներ։ Նրանք ցանկանում են ամեն ինչ անել մեր երկրպագուներին գոհացնելու համար։ Բարդ հանդիպում էր, հոգեբանորեն շատ բարդ։ Դժվար է խաղալ Լևերկուզենի «Բայերի» դեմ և կենտրոնացած մնալ 90 րոպեների ընթացքում: Եթե կորցնում ես գնդակը, անմիջապես պատժում են քեզ»,- Մոուրինյոիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 18-ին Լևերկուզենում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։