Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլում կայացան առաջին հանդիպումները։
«Ռոման» առաջին խաղում հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
63-րդ րոպեին Հռոմը ներկայացնող թիմի կազմում աչքի ընկավ Էդուարդո Բովեն։
Օրվա մյուս խաղում «Յուվենտուսը» հյուրընկալ էր «Սևիլիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին կեսում՝ 26-րդ րոպեին, իսպանական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Էն-Նեսերին։ Թուրինյան ակումբը փրկվեց պարտությունից 90+7-րդ րոպեին Ֆեդերիկո Գատտիի խփած գոլի շնորհիվ։
Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 18-ին։