Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանին նվիրված 16-րդ կարգի մրցաշարի 7-րդ խաղափուլը, որի արդյունքում մրցաշարի միանձնյա առաջատար շարունակում է մնալ ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը:
7-րդ խաղափուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Արթուր Դավթյանի նկատմամբ, իսկ Տաբատաբայ Ամինը՝ Յակուբբոյեվ Նոդիրբեկի նկատմամբ։
Մնացած պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝
Սվանե Ֆրեդերիկ- Սևյան Սամուել
Ռոբերտ Հովհաննիսյան- Նարայանան Ս. Լ․
Նգույեն Թայ Դայ Վան- Եսիպենկո Անդրեյ