Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանին նվիրված 16-րդ կարգի մրցաշարի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը:
Սևյանը 5-րդ տուրում հաղթանակ է տոնել Արթուր Դավթյանի նկատմամբ:
Իրենց պարտիաները խաղաղ ելքով են ավարտել Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
6-րդ խաղափուլին կարող եք հետևել այսօր ժամը 15:00-ից: