Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Դին Լիրենը չի թաքցնում իր հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նախկին չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ևս ֆուտբոլի սիրահար է և երկրպագում է Մադրիդի «Ռեալին» և իր հայրենակից Էրլինգ Հոլանդին։
Դին Լիրենը, ով իր չեմպիոնական տիտղոսը նվաճեց Յան Նեպոմնյաշչիի հետ մրցախաղում, ասել է, որ ինքը Թուրինի «Յուվենտուսի» երկրպագու է։
— Հաղթանակը նվիրում եմ մորս, ընտանիքիս, ընկերներիս։ Կհանգստանամ ու կմեկնեմ Թուրին, ուզում եմ դիտել իմ սիրելի ակումբի՝ «Յուվենտուսի» հանդիպումը,- իր սոցցանցերում գրել է չինացի շախմատիստը։