ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը:
Ըստ Sport-ի՝ երեք ամիս առաջ արգենտինացին կտրականապես դեմ էր Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, սակայն այս պահին իրադարձությունների նման զարգացումն ամենահավանականն է թվում։ Նա ցանկանում է շարունակել խաղալ, բայց իրատեսորեն գնահատում է իր մարզավիճակը և հասկանում, որ դժվար թե կարողանա ամենաբարձր մակարդակով հանդես գալ։
Նշվում է, որ 35-ամյա արգենտինացին մտածում էր «Բարսելոնա» տեղափոխվելու մասին, սակայն այն դժվար թե իրականացվի ակումբի վատ ֆինանսական վիճակի պատճառով։ Հարձակվողը ցանկանում է նոր միջավայրում շրջապատված լինել վստահելի մարդկանցով, այդ իսկ պատճառով մտադիր է նոր ակումբ տեղափոխվել նախկին խաղընկերների՝ Բուսկետսի և Ալբայի հետ:
Բուսկետսն ու Ալբան տեղյակ են այս ծրագրի մասին և արդեն համաձայնել են տեղափոխությանը: Սաուդյան Արաբիայում անցկացրած մեկ մրցաշրջանում նրանք երեք անգամ ավելի շատ կվաստակեն, քան մեկ տարվա ընթացքում «Բարսելոնայում»։
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։