Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։
ԱԱ-ի 1/16 եզրափակիչում նա մրցել է Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5-0 հաշվով հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ։ Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Մադոյանը դուրս է եկել 1/8։
Այսօր ավելի վաղ 1/8 եզրափակչում հաղթանակով էր մեկնարկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Եվս մեկ հաղթանակ տոնելու դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ։