Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 2-րդ տուրում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը առավելության է հասել ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ ու 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեղ գերմանացի Ֆրեդերիկ Սվանեին, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց չեխ, իսկ Արթուր Դավթյանը ուզբեկ շախմատիստի հետ: Հովհաննիսյանն ունի 1,5, Մարտիրոսյանըմ 1, իսկ Դավթյանը՝ կես միավոր:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Իրանի առաջատար շախմատիստները: