«Լիվերպուլը» և «Բարսելոնան» վետերանների ցուցադրական հանդիպում կանցկացնեն մարտի 28-ին: Խաղը տեղի կունենա «Էնֆիլդում»:
Արդեն հայտնի է, որ «Լիվերպուլում» հանդես կգան Պիտեր Կրաուչը, Պատրիկ Բերգերը, Վլադիմիր Շմիցերը, Դիրկ Կայտը, Սալիֆ Դիաոն, Լուիս Գարսիան, Սթիվ ՄաքՄանամանը, Ջեյմի Քարագերը, Սամի Հույուպիան, Դանիել Ագերը, Ֆաբիո Աուրելիոն, Գլեն Ջոնսոնը, Խոզե Էնրիկեն, Ջեյսոնը և այլ ֆուտբոլիստներ։
Թիմը կգլխավորեն Քենի Դալգլիշը և Յան Ռաշը։
«Բարսելոնայից» այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են Էդգար Դավիդսը, Պատրիկ Կլյուվերտը, Բելետին և Խավիեր Սավիոլան: