Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց իսպանացի Կառլոս Ալկարասին:
Աշխարհի 12-րդ ռակետը պարտվեց 4:6, 5:7 հաշվով։
Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի Բորնա Չորիչ-Դանիել Ալտմայեր զույգի հաղթողը։