Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետը և փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Իրանի առաջատար շախմատիստները:
Մրցաշարի առցանց մեկնաբանությունը իրականացնելու է գրոսմայստեր Արման
Փաշիկյանը:
Խաղերի մեկնարկը վաղը 15:00-ին: