Մայիսի 2-ից 12-ը «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի կունենա Ստեփան Ավագյանի հուշամրցաշար Ջերմուկ 2023 միջազգային շրջանային մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 2-ին՝ ժամը 19:00-ին:
Մրցաշարի մասնակիցներն են՝ գրոսմայստերներ Սամուել Սևյանը, Անդրեյ Եսիպենկոն, Ամին Տաբատաբաին, Հայկ Մարտիրոսյանը, Ս. Լ. Նարայանանը, Թայ Դայ Վան Նգուենը, Նոդիրբեկ Յակուբոևը, ինչպես նաև Ֆրեդերիկ Սվանեն, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը:
Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: Հաղթողի համար նախատեսված է 1,5 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի համար՝ 1 մլն 100 հազար, բրոնզե մեդալակրի համար՝ 800 հազար, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած մասնակցի համար՝ 600 հազար դրամ մրցանակ: