Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։
Հայաստանի 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակիչում են և ապահովել են նույքան մեդալ։
Ինչպես հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը, այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Այսօր՝ մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։
Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև հաջողությունը զարգացրեց արցախցի Էրիկ Առստամյանը՝ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։
Հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։ Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ` 5։0։
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները։