51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության քառորդ եզրափակչում պարտության է մատնել իսրայելցի Լուրի Լապչեվսկիին և դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 10 մասնակից:
Այսօր ռինգ դուրս կգան նաև 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը: