Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ալմերիայի» նկատմամբ տարած հաղթանակի (4:2) մասին։
«Մենք միշտ ցանկանում ենք հաղթել, բայց վերջին խաղում պարտվելուց հետո ավելի շատ էինք ցանկանում հաղթանակի հասնել։ Գո՞լը։ Գիտենք, որ Ասենսիոն շատ լավ է հարվածում, ինչպես նաև Վալվերդեն, մենք անընդհատ մարզվում ենք, և ես միշտ փորձում եմ կատարելագործվել, այսօր ես շատ լավ գոլ խփեցի և հուսով եմ, որ դեռ շատ նման գոլեր կխփեմ։ Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի մեկնարկային կազմի խաղացող դառնամ։ Կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է»,- Ռոդրիգոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մադրիդի «Ռեալն» ունի 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ առաջատար «Բարսելոնան» ունի 76 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել։
Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։