Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանի 4 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել։
Լուսինե Գևորգյանը (48 կգ) հաղթել է հունգարացի Կարմեն Խորվաթին։ Այս կերպ Լուսինեն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի։
50կգ քաշային կարգում հանդես եկող Մաքուր Մարիկյանն ու 52կգ քաշային կարգում հանդես եկող Ռիտա Վարդանյանը, ցավոք, պարտություն են կրել։
Հաղթանակի է հասել նաև 57կգ քաշային Գոռ Ազիզյանը։ Նրա մրցակիցը էստոնացի Ֆյոդոր Կամանինն էր։ Մյուս փուլում Աիզյանը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Ալի Շաավանի հետ։
Մրցաշարի 1/4 եզրափակչի մենամարտերը կկայանան վաղը։