Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Մարզահամերգային համալիրում 4418 հանդիսական է ներկա, ինչը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները՝ ի դեմս Հայաստանի ուժեղագույն ծանրորդներ Վարազդատ Լալայանի և Սիմոն Մարտիրոսյանի: