Այսօր կայացավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը 6-րդ րոպեին խփեց հարձակվող Լուկա Յուրիչիչը։ Խաղավարտին մոտ՝ հանդիպմանն ավելացված րոպեներին, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Խամեսը։
Այս խաղից հետո «Փյունիկը» 61 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արարատը» 29 միավորով 7-րդը։