Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ալաշկերտը» 3։0 հաշվով հաղթեց «Նոային»։
Տանտերերի կազմում 39-րդ րոպեին հաշիվը բացեց Տիագո Գալվաոն։ 71-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Արթուր Միրանյանը։ 90+1-րդ րոպեին «Ալաշկերտի» առավելությունը խոշոր դարձրեց Վիտալի Ուստինովը։
«Ալաշկերտը» 28 խաղից հետո 48 միավորով 4-րդ տեղում է։
«Նոան» 20 միավորով 9-րդն է։