Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Նա որակավորման փուլում ուժերն է չափել Լեհաստանի ներկայացուցչի հետ և 8:7 հաշվով հաղթանակ է տարել: Նազարյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ավստրիացի ըմբիշի հետ:
Այսօր Հայաստանը ևս 4 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակի հետ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի խորվաթ Իվան Լիզատովիչի հետ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ: