Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» ընդունել էր «Ֆեյենոորդին»։
Առաջին խաղակեսում գոլեր չեղան։
60-րդ րոպեին Սպինացոլան բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով հռոմեացիներին, բայց տասը րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Պաուլո Դիբալան գրավեց մրցակցի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում Էլ Շարավիի և Պելեգրինիի գոլերի շնորհիվ Մոուրինյուի սաները հաղթեցին մրցակցին ու դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք՝ առաջին խաղն ավարտվել էր «Ֆեյենոորդի» նվազագույն հաշվով հաղթանակով։