Fastex ՀՊԼ 28-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր ԲԿՄԱ-ին և ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
67-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Բակայոկոն՝ առաջ մղելով տանտերերին։ 74-րդ րոպեից գյումրեցիները մնացին տասը հոգով, իսկ տասը րոպե անց գնդակ բաց թողեցին․ բանակայինների կազմում աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը։
Այս խաղից հետո «Շիրակը» 32 միավորով 5-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։