Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա: Կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը:
Ուղիղ հեռարձակում՝
Պոկում և հրում վարժությունների առաջին մոտեցումների համար Անուշը նախնական 80 և 105 կգ է պատվիրել: Մեկնարկը 11:30-ին է:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 67 կգ քաշային տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է երիտասարդ Գոռ Սահակյանը: