Զագրեբում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային առաջին օրը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հարկ է նշել, որ Ավագյանը սկզբում հաղթում էր 10:0 հաշվով։
Արմանը մեկնարկային գոտեմարտում նույն 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին, իսկ քառորդ եզրափակիչում 5։1 հաշվով՝ ռումինացի Մաքսիմ Վասիլյոյլին։
Հիշեցնենք՝ այսօր 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ։