Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 67 կգ քաշայինների պայքարում ժամը 20:00-ից մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը:
Իսկ մինչ այդ մրցումները կմեկնարկեն ժամը 11:30-ից: B ենթախմբում մրցահարթակ դուրս կգան կանանց 59 կգ քաշային ծանրորդները, ժամը 14:00-ից մրցահարթակը կտրամադրվի տղամարդկանց 67 կգ քաշային ծանրորդներին՝ դարձյալ B ենթախմբում, իսկ ժամը 17:30-ից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն կանանց 59 կգ քաշային մարզիկները՝ A ենթախմբում:
Հայ մարզիկները մրցելույթներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Առաջին ալիքը: Տղամարդկանց և կանանց բոլոր քաշային կարգերի մրցումներին կարող եք հետևել մրցաշարի ֆեյսբուքի պաշտոնական էջում: