Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեռնային Արցախին»։
Հանդիպումն ավարտվեց Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։
«Շիրակը» 31 միավորով 5-րդ տեղում է։ «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։