Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Շատ ուրախ եմ, որ վերջապես մեդալ նվաճեցի մեծահասակների պայքարում: Գրանցածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել ու կարող էի նաև ոսկե մեդալին հավակնել:
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հատկապես պոկում վարժությունում զրո չստացա ու կարողացա հավաքվել ու արժանանալ փոքր բրոնզե մեդալին: Երևի՝ լարվածությունը փոքր-ինչ խանգարեց: Ֆիզիկական առումով խնդիր չկար, լավ էի պատրաստվել, երևի՝ լարվածությունը խանգարեց: Եթե երկրպագուների աջակցությունը չլիներ, գուցե երրորդ մոտեցումն էլ հաջող չկատարեի: Տան պատերն իհարկե օգնում են, ավելի հանգիստ ենք, լարվածությունն ավելի քիչ էր, քան դրսում»,- նշեց Իզաբելլա Յայլյանը: