Դանիացի թենիսիստ Հոլգեր Ռունեն Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակչում դարձավ ռուս Անդրեյ Ռուբլևի մրցակիցը։
1/2 եզրափակչի փուլում աշխարհի 9-րդ ռակետ Ռունեն հանդիպեց ATP վարկանիշում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող իտալացի Յանիկ Սիների հետ և հաղթեց երեք սեթում՝ 1:6, 7:5, 7։5 հաշվով։ Մրցակիցների միջև հանդիպումը տևել է 2 ժամ 42 րոպե։
Ռուբլյով-Ռունե եզրափակիչը կկայանա ապրիլի 16-ին։
ATP. Մոնտե Կարլո․ կիսաեզրափակիչ
Յանիկ Սիներ (Իտալիա, 7) — Հոլգեր Ռունե (Դանիա) — 6:1, 5:7, 5:7։