«Ուրարտուի» հարձակվող Թեմուր Ջիկիայի ապաքինման համար կպահանջվի մոտ 1-1,5 ամիս։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Փյունիկի» հետ խաղի 21-րդ րոպեին մեր թիմի հարձակվող Թեմուր Ջիկիան վնասվածք ստացավ, որից հետո, սակայն, շարունակեց հանդիպումը ևս 9 րոպե։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է փոքր ոլոքի կոտրվածք։
Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 1-1,5 ամիս։
Մաղթում ենք Ջիկիային շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո «Ուրարտուն» 62 միավորով առաջատար է ու 3 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: