«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Սևիլիայի» հետ ոչ-ոքիի մասին։
«Կարծում եմ՝ մենք բավական լավ պաշտպանվեցինք և բնավորություն ցույց տվեցինք։ Թվում էր, թե դրական արդյունքի կհասնենք, բայց հետո անբացատրելի բան կատարվեց, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։
Բայց ոչինչ կորած չէ. ամեն ինչ կորոշվի հաջորդ շաբաթ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը: