Ապրիլի 13-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի առաջին մրցափուլի Հայաստան — Իսլանդիա հանդիպումը, որի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ նշանակվել են հետխաղյա 11-մետրանոցներ, որոնց արդյունքում մեր ընտրանին զիջել է մրցակցին 1:4 հաշվով: 11-մետրանոց հարվածը մեր տղաներից դիպուկ է իրացրել միայն Դավիթ Հարությունյանը:
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակել է 1 միավոր, իսկ Իսլանդիան՝ 2:
Հայաստան Մ-16 — Իսլանդիա Մ-16`1:1 (1:1) (1:4 11մ)
Պաոլա, «Թոնի Բեցինա» մարզադաշտ
Մրցավար` Ջո-Աննա Վասալո
Գոլերը՝ Արնարսոն, 22, Գալստյան, 29
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.
1. Արտյոմ Դավիդով, 3. Հենզել Բաղոյան, 4. Սերգեյ Հարությունյան, 5. Կարեն Հովակիմյան, 6. Վահե Կարապետյան (17. Լուկաս Եսայան, 63), 7. Գարի Գրիգորյան, 9. Արամե Մինասյան (ա) (20. Անտոնի Սարդարյան, 63), 10. Դավիթ Հարությունյան, 11. Ալեքս Գալստյան (8. Սեդրակ Մովսիսյան, 74), 14. Գագիկ Մելոյան (18. Արտակ Գալստյան, 79), 15. Արամ Ահարոնյան (2. Մայիս Խաչատրյան, 74)
Պահեստայիններ` 12. Վաչե Գաբրիելյան, 13. Դավիթ Հարությունյան, 16. Էրիկ Դավիդյան, 19. Խոսրով Ղազարյան
Գլխավոր մարզիչ` Արմեն Պետրոսյան
Այսօր կկայանա խմբի մյուս՝ Մալթա-Էստոնիա մրցավեճը: