Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Սպորտինգի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
««Սպորտինգը» տեխնիկապես լավ կազմակերպված թիմ է։ Մարզիչը թարմ շունչ է ավելացրել։ Հանդիպումը կարևոր նշանակություն կունենա հաջորդ շաբաթ Պորտուգալիայում կայանալիք պատասխան խաղի համար հիմքեր ստեղծելու առումով: Մենք պետք է դիմակայենք շատ ուժեղ մրցակցի, որն այս մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել»:»,- Ալեգրիի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուս»-«Սպորտինգ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին Թուրինում։ Խաղի սկիզբը՝ 23։00։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին Լիսաբոնում։