Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Յունիոնի» դեմ առաջին խաղից ունեցած ակնկալիքներով։
«Թերագնահատե՞լ «Յունիոնին»։ Մենք հարգում ենք մրցակցին և ակնկալում ենք ամենաբարձր մակարդակի հանդիպում։ Ամեն ինչ կորոշի ամենափոքր մանրուքը։ Պետք է փորձենք խաղի թել վերցնել մեր ձեռքը։ Տղաների մեջ ես ցանկություն եմ տեսնում, և դա ամենակարևորն է հաջողության հասնելու համար։ Սպասում ենք երկու լարված հանդիպումների: Մենք պետք է խաղանք ճիշտ տրամադրվածությամբ և կենտրոնացվածությամբ: Միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք անցնել հաջորդ փուլ»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ :
«Բայեր» — «Յունիոն» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին Լևերկուզենում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին՝ Բրյուսելում։