Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոնտե Կարլոյում ընթացող Masters մրցաշարի երրորդ փուլ։
Այսօր աշխարհի 12-րդ ռակետը երկու սեթում հաղթեց բելառուս Իլյա Իվաշկոյին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը։
1 ժամ 41 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:2), 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
1/4 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովի մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյովը։