Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիրենի հետ շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի երրորդ պարտիայում։
Յանն այսօր խաղաց սպիտակ խաղաքարերով։ Երեք խաղից հետո հաշիվը դարձավ 2-1՝ հօգուտ ռուս շախմատիստի։
Երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին հաղթանակ էր տարել, իսկ առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի։
Շախմատիստների չորրորդ պարտիան կկայանա ապրիլի 13-ին։