Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հայտնի է դարձել Վրաստանի հավաքականի կազմն առաջիկա մրցաշարի համար։ Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն (+109 կգ) ևս կժամանի Երևան։
Տալախաձեն կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2016 և 2020), աշխարհի վեցակի չեմպիոն (2015, 2017, 2018, 2019, 2021 և 2022), Եվրոպայի վեցակի չեմպիոն (2016, 2017, 2018, 2019, 2021 և 2022):
Նա 105 կգ-ից բարձր և 109 կգ-ից բարձր քաշային կարգերում սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ: Պոկում, հրում վարժություններում Տալախաձեն աշխարհի ներկայիս ռեկորդակիրն է։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով նա ճանաչվել է տարվա լավագույն ծանրորդ 2017-2018 թթ։
Նշենք, որ +109 կգ քաշային կարգում Հայաստանը կնեկարայացնեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։