Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։
Խաղը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց «Նոայի» առավելությամբ՝ 2-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Լովեն և Եսայանը, իսկ հյուրերի կազմում՝ Բակայոկոն (11մ)։
Երկրորդ խաղակեսում գրանցվեց ևս երեք գնդակ․ «Շիրակի» կազմում նախ գոլի հեղինակ դարձավ Միսակյանը, իսկ հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Նոայի» ֆուտբոլիստը։ Բայց հանդիպման ավելացված ժամանակում տանտերերի կորեացի ֆուտբոլիստ Կիմը դարձավ գոլի հեղինակ և ձևակերպեց այս հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-3։
«Նոան» այս խաղից հետո 19 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակը»՝ 28 միավորով 7-րդն է։