Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Խաղը կայացավ Վայքի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման 55-րդ րոպեին երևանյան թիմի կազմում գոլով աչքի ընկավ Ալեմաոն, իսկ 79-րդ րոպեին՝ Ջիբրիլը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 59 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։