ՌՊԼ 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»։
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 35 միավորով 7-րդն է։