ԱՊԼ 30-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին» և 2-2 ավարտեց հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Մարտինելին, իսկ 28-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Ժեզուսը կրկնապատկեց այն։
42-րդ րոպեին Սալահը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ տասը րոպե անց վրիպեց 11-մետրանոց նշանակետից։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ֆիրմինոն կարողացավ գրավել լոնդոնցիների դարպասը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո Արտետայի սաները 73 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Կլոպի սաները 44 միավորով՝ 8-րդն են։